«BMW»-ն բшխվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, ովքեր չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը, և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև վթարված «BMW»-ն, խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ այդ հետիոտները, տեսնելով՝ ինչ արեցին ու նկատելով, որ պարեկները մոտենում են, հեռացել են դեպքի վայրից:

Կիսվել սոց․ ցանցերում