Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը:
Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, ներդրումներին, զբոսաշրջությանը։
