«Վայոց ձոր»-ի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մшհացած է ծնվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բանն այն է, որ սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։

Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը:

Կայքի տեղեկություններով՝ ծննդկանը Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է:

Կիսվել սոց․ ցանցերում