Դպրոցը խորհրդային տարիներին այսպիսին էր, գիտեք ինչու՞։Որովհետև կար ծնող_ուսուցիչ ճիշտ համագործակցություն։Լսել եմ մեծերից, երբ ուսուցիչը բարկանում էր սովորողի վրա, նույնիսկ ապ տակում` սովորողը վախենում էր տանը այդ մասին ծնողներին հայտնել, որովհետև գիտեր, որ մի հատ էլ տան է դրա համար»լխկոց ուտելու»…
Պատահական չէ նաև այն փաստը, որ խորհրդային շրջանի շրջանավարտները ամենալավ մասնագետներն են, որովհետև սովորում էին, կատարում ուսուցչի պահանջները և իրենց խելքով ընդունվում բուհ։Իսկ առաջադիմությունը ուղիղ համեմատական է կարգապահությանը։ Դրա համար էլ շատերը «սիստեմ» բառը լսելիս միանգամից պանիկայի մեջ են ընկնում։ Եթե սովորողը դասի ընթացքում ուրիշ <<բանով>> է զբաղված, չի լսում, բնականաբար, չի ընկալում ուսուցչի բացատրած նյութը։ Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում…Կարծես թե ծնողին և սովորողին առիթ է հարկավոր հերթական անգամ «ցեխ շպրտելու» ուսուցչի վրա։
Մտածողներից մեկը ասել է . շատ սովորողների թվում է թե իրենք ըմբոստ են, բայց ընդամենը հասարակ անդաստիարակներ են։
Հարգելի ծնողներ, մենք կորցնելու ոչինչ չունենք, ձեր երեխաները ժամանակավոր են մեր կյանքում։Դուք մտածեք, որ ամբողջ կյանքում քաղելու եք ձեր դաստիարակության պտուղները։Խնդրում եմ գրածս իմ հետ չկապել, ես ուղղակի բարձրաձայնեցի երևույթի մասին…
Համամիտ եք՞ նյութի հետ: Գրեք Ձեր կարծիքը մեկնաբանությունում:
Սվետլանա Խաչատրյանի էջից
