Այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տարածքը սահմանազատել են պարեկները: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
