Ժամանակն է, որ Գшզայի հատվածում հակամшրտող կողմերը խшղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

Հիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։

«Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և վերջ տան այս պատերազմին»,-ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Վաշինգտոնը վճռական է կանխել ավելի մեծ պատերազմը, որը կընդգրկի ամբողջ Մերձավոր Արևելքը, և որ լիամասշտաբ պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Նրա խոսքով՝ չնայած իրավիճակի ներկայիս սրմանը, դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է։

Կիսվել սոց․ ցանցերում