Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանը նաև ասել է, որ թիմում Մինասյանի աշխատանքի հետ կապված որոշակի դժգոհություններ կան, որոնք մանրամասնել չի կարող: