Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Կայքի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխելիս է եղել Վրաստանի Հանրապետություն։