Ինչ է հայտնաբերվել դատական նիստից հետո ՔԿՀ վերադարձած կալանավորված անձի մատների արանքից (լուսանկար)

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ․Տ․-ին։

Ինչպես հայտնել են քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում Պ․Տ․-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

 

Կիսվել սոց․ ցանցերում