Արագածոտնի մարզի 69 միջնակարգ դպրոցների թիմեր սեպտեմբերի 25-ին մասնակցել են առաջին անգամ անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ » խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։
Մրցաշարն անցկացվել է Աշտարակ համայնքի Արագածոտն և Նոր Եդեսիա բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։
Ինչպես հայտնել են Արագածոտնի մարզպետարանից, հեծանվավազքը մեծ խանդավառություն է առաջացրել աշակերտների շրջանում։
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
1-ին տեղ Մելիքգյուղի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ Ագարակի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ Ձորագլի միջնակարգ դպրոց։
Հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության գավաթներով և պատվոգրերով։
1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի՝ սեպտեմբերի 28-29-ին կայանալիք եզրափակիչ (հանրապետական) փուլին:
Հիշեցնենք, որ այս ուսումնական տարում բոլոր միջնակարգ դպրոցները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են հեծանիվներ, որոնք էլ այսօր կիրառվել են մրցաշարում։