Կառավարությունը 5 տարի ժամկետով Արմեն Գրիգորյանին հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով Գրիգորյանին՝ նկատեց, որ վերջինս նոր մարդ չէ բուհում, եղել է ռեկտորի պաշտոնակատար և արդարացրել իրեն այդ ընթացքում։
Նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայնտեց վստահության համար՝ ասելով, որ ջանքերը կենտրոնացնելու է կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու, մասնավորապես, համալսարանը միջազգային վարկանիշային աղյուսակներում առաջ մղելու համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։