Ինչու էր Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված․ ՆԳՆ պարզաբանումը

Սեպտեմբերի 26-ին, պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է:

«ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ»,-ասվում է Պարեկային ծառայության հաղորդագրության մեջ:

 

Կիսվել սոց․ ցանցերում