Բшխվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ի վարած «GABRO SPORT» մակնիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Ա.-ի վարած «FAW» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում