Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգարեթ Մարիցը նշել է իր 118-ամյակը

Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում բնակվող Մարգարեթ Մարիցը դարձել է 118 տարեկան։ Այս մասին հայտնում է տեղական EWN ռադիոկայանը։

Ըստ EWN -ի՝ Մարիցն իր ծննդյան տարեդարձը նշել է շրջապատված իր 14 զավակներով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ծերանոցում։
Մարիցը պահել է իր ծննդյան վկայականի պատճենը, ըստ որի՝ նա ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 27-ին։

Երկարակյացների պաշտոնական ցուցակը գլխավորում է ճապոնացի Տոմիկո Իտուկին, ով ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։ Սակայն եթե Մարիցի վկայականի պատճենը պաշտոնապես հաստատվի, ապա այդ կոչումը կփոխանցվի նրան։

Կիսվել սոց․ ցանցերում