Նիդերլանդների բոլոր ոստիկանների անուններն ու աշխատանքային կոնտակտային տվյալները գողացվել են կիբերհարձակման հետևանքով: Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է արդարադատության և անվտանգության նախարար Դևիդ վան Վիլը։
Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կայքը կոտրելու հետևանքով։ Նախարարը ընգծել է , որ խոսքը բացառապես անունների, պաշտոնների, աշխատանքային շփումների մասին է։
«Սա չի վերաբերում անձնական տեղեկատվությանը և հետաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներին», – ասել է վան Վիլը:
Ըստ NL Times լրատվական պորտալի՝ ոստիկանությունը ներկայումս ուսումնասիրում է հաքերային հարձակման հետևանքները։
Տարեկան հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի վերջին ոստիկանությունում հաստիքով աշխատում է շուրջ 64 հազար մարդ։
