Երևանում բшխվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Սեպտեմբերի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Հայրապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Իվանովի վարած «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը։

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական  հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում