Մեկ տարի առաջ այս օրն Արցախի տեղեկատվական շտաբը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր:
Հետեւում եմ մամուլի, սոցիական ցանցերի լրահոսին, գրառումներին եւ չեմ հանդիպում Մեկին, որ հարցնի. ,,Մարդ աստծո, քեզ ո՞վ էր լիազորել, որ խաչ քաշես Վաչագան Բարեպաշտի ժամանակներից եկած, 18-րդ դարում հայ մելիքների, նրանց հպատակ շինականի արյան գնով վերահաստատված, 20-րդ դարասկզբի համաշխարհային փոթորիկներից պաշտպանված, դարավերջին ինքնահաստատված՝ ԼՂ քաղաքական սուբյեկտությունը,,:
Հարցում չկա, պապանձված լռություն է, ինչպես լռեցին Ստեփանակերտում անցյալ ամռանը եւ նպաստեցին, որ քվազիքաղաքական մի խմբակ պետական հեղաշրջում իրականացնի: Այսօրվա ,,ծոմապահությամբ,, ի՞նչ են անում:
ԼՂ խնդիրը վերջնականապես փակու՞մ են:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02quct9vR86kCZn4D8L3424yxNQesJ8xNHzEbFpzVNJoTjKhXi1WgQrnnGY84adnfXl&id=100009118389831&rdid=vTpI1rJDHvpvig4Y
