Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։

Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, սակայն այդ ցուցանիշներից կարող են լինել շեղումներ՝ ինչպես վեր, այնպես էլ վար։

Քնի մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել չինացի գիտնականների հետազոտության վրա, որն ապացուցել է, որ աշխատանքային օրերին քնի պակասը կարելի է փոխհատուցել հանգստյան օրերին ավելի երկար քնելով։

Կիսվել սոց․ ցանցերում