Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընկել է վազքի ժամանակ. Նա վնասել է դեմքը և չեղարկել որոշ միջոցառումներ։
Գերմանիայի կառավարությունից Associated Press-ին հայտնել են, որ Շոլցը «փոքր մարզական միջադեպ» է ունեցել:
AP-ի փոխանցմամբ՝ կանցլերը դեմքին կապտուկներ ունի։
65-ամյա Օլաֆ Շոլցը չեղարկել է կիրակի օրվա աշխատանքային ծրագրերը:

