Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կան ծանր վիճակում հոսպիտալացվածներ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» (վարոդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ.) և «Իվեկո» (վարորդ՝ Հ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրահեռացման առվի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Դ.-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել սոց․ ցանցերում