Էրդпղանը նշել է՝ որ երկիրը կարող է դառնալ Իսրшյելի հաջորդ թիրшխը

Գազայի հատվածից և Լիբանանից հետո իսրայելական զորքերի հարձակումների հաջորդ թիրախը կարող են դառնալ «թուրքական հողերը»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին։

«Բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կդառնան այն վայրը, որին իր հայացքն ուղղելու է Ավետյաց երկրի պատրանքով գործող իսրայելական վարչակազմը», — ասել է հանրապետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ այժմ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացնում և ահաբեկչական հարձակումներ է կազմակերպում Լիբանանի վրա: Էրդողանը հավելել է, որ դրա հետ մեկտեղ հրեական պետությունը փորձում է մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշել նաև տարածաշրջանի մյուս երկրներին:

Սեպտեմբերի 23-ին իսրայելական զորքերը հայտարարեցին Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին: Դրա հիմնական նպատակը «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն էր։

Կիսվել սոց․ ցանցերում