Սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ներկա եմ գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցի նախկին շենքը, որը գտնվում էր փլուզման եզրին, քանդվել է եւ կառուցվել նորը: Դպրոցը համալրվել է նաեւ անհրաժեշտ գույքով:
