Ալիքը «ծեփեց» ժայռին, «шրյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով կիսվել է «Ինստագրամ»-ի իր էջում։

Գրառմանը կից նա նշել է, որ սեպտեմբերի 25-ին այնտեղ է տոնել նաև իր տարեդարձը:

Լուսանկարներին կից դերասանուհին նաև գրել է․

«Շնորհակալություն Կիպրոսին տարեդարձիս արկածների և հիշողությունների համար:

• Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա. հենց ծննդյանս օրը

• Ջրակայուն iphone 15-ը ծովի ջրից «մահացավ»
(բրնձի մեջ դրած ման էի տալիս,բայց չօգնեց)…

• Վերջին օրը որոշեցինք reel նկարել` մինչ օրս կաղ եմ ու վիրակապով։

Այնուամենայնիվ, ես խելագարվում եմ արկածների համար.

Հ.Գ. պարզվեց առանց հեռախոս նեեենց լավ ա

Հ.Գ.Գ. բացի խենթանալիք ափերից և տեսարժան վայրերից, Կիպրոսն իմ սրտում մնաց իր անսպասելի համեղ, անմահական խոհանոցով (հատկապես homemade պաղպաղակն ու քաղցրավենիքը փորձեք)….

Հ.Գ.Գ.Գ. – էլի եմ ուզում ճամփորդել, սա արդեն վտանգավոր ա»։

Կիսվել սոց․ ցանցերում