Դավթաշենում шպօրինի հшտված բարդիների վնшսի չափն ավելի քան 1,5 միլիոն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 միլիոն 590 հազար ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել էր 45 բարդի տեսակի ծառ։

Կիսվել սոց․ ցանցերում