Հոկտեմբերի 3-ին Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, 42-ամյա Նելլի Ն․-ն հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, հաղորդում է Shamshyan.com-ը
📌Պարզվել է, որ Ազգային երգ ու պարի դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն․-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել Տ. Գ․-ի, Ն. Մ․-ի գլխի և Ն. Թ․-ի մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
📌Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
https://t.me/lragroghcom/1220
