Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռոուզգառի Առզոլիահն, իր վարած «PILSAN» մակնիշի կցորիդչով բեռնատարով, Տաթև-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
