Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև՝ նեղ, ապա՝ ընդլայնված կազմերով հանդիպում:
Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Պետությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ ՌԴ նախագահին՝ ցուցաբերած հյուրընկալության և ընթացիկ նիստն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։
Այս համատեքստում, ցանկանում եմ Հայաստանի տեսանկյունից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։
Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Մանրամասն՝
https://www.1lurer.am/hy/2024/10/08/%D5%A7/1201061?fbclid=IwY2xjawFyNPBleHRuA2FlbQIxMQABHZMjAmgy7mo80ib_AjHXJf5CVo4KzwWIdJm1p2jzncrBOinLKlcAbIM4gA_aem_Sig6NmjWt9Vwm5UwlDz-Bw