Ադիգեայի (Հյուսիսային Կովկաս) ղեկավար Մուրատ Կումպիլովը այսօր առավոտյան հաստատել է ռազմական օդակայանի վրա ուկրաինական անօդաչուների հարվածի փաստը՝ հայտարարելով, որ օդակայանի մոտ գտնվող գյուղը տարհանվել է։
Կումպիլովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Մայկոպի արվարձանը» գիշերը ենթարկվել է անօդաչուների հարձակման՝ միաժամանակ չնշելով ավիաբազան։
«Իրականացվում է Ռոդնիկովի գյուղի բնակիչների կազմակերպված տարհանում։ Խանսկայա կայանում տեղակայվել է քաղաքացիների համար ժամանակավոր կացարան»,- ասված է Կումպիլովի Telegram-ալիքում։
Ռոդնիկովի բնակավայրը գտնվում է հենց ռազմական օդակայանի կողքին։
