20 սուբվեցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար Կառավարությունը հերթական նիստի ժամանակ 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին:
Մանրամասնելով ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Դրանք իրականացվելու են 18 համայնքում. Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մազրում՝ 4, Գեղարքունիքի մարզում՝ 3, Կոտայքի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 1, Վայոց ձորի մարզում՝ 3, Տավուշի մարզում՝ 1»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե քանի՞ փուլով է իրականացվում ֆինանսավորումը․ «Հիմնականում համայնքներն իրենց մասնաբաժնից են վճարում, հետո մենք ենք սկսում վճարել, երբ սկսում է անցնել ընդհանուր շինարարության 50 տոկոսը։ Գումարը տալիս ենք, վճարո՞ւմ ենք արված 50 տոկոսը, թե՞ առաջիկա 50 տոկոսը ապահովելու դեպքում ենք վճարում։ Մենք վճարո՞ւմ ենք կատարված աշխատանքի դիմաց»։
Հարցին ի պատասխան՝ Սանոսյանը հայտնեց՝ վճարվում է կատարված աշխատանքի դիմաց։
Մանրամասները տեսանյութում։
