Անահիտ Մանասյանը մեկնաբանել է խոսակցություններն արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ

Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադառնալով՝ արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։

«Այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ »,- ասաց Մանասյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։

Կիսվել սոց․ ցանցերում