Ազատության հրապարակում բեմադրված թատերական ներկայացմանը ներկա էին ԼՂ նախկին նախագահ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ․Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է․

Երեկ Ազատության հրապարակում բեմադրված թատերական ներկայացմանը ներկա էին ԼՂ նախկին նախագահ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ։
1) Երևանի սրտում Ղարաբաղ են փրկում, բաց ԼՂ հայերի համար այս օրհասական պահին չգիտես ինչու Ղարաբաղում չեն։
2) Այսօր Երևանի սրտում Ղարաբաղը փրկողները 1998 թվականին Հայաստանում իրականացրեցին պետական հեղաշրջում։ Արդյունքում ունեցանք իշխանազավթում, պետական ինստիտուտների կազմաքանդում, բանակի հարստահարում, պետական միջոցների թալան, ժողովրդի կեղեքում ․․․
Նպատակը նույնն է, ցանկանում են նույն սցենարով իշխանություն զավթել Հայաստանում։ Բայց այս անգամ էլ չի ստացվելու, ինչպես և չստացվեց 2018-ից հետո բոլոր նախաձեռնությունների դեպքում։ Վաղուց են ձախողել։
Հայաստանում իշխանությունը 2018-ից հետո գտել է իր իրական տիրոջը՝ ժողովրդին, և իր ու իր երեխաների ապագան միայն ժողովուրդը կարող է որոշել։
Կիսվել սոց․ ցանցերում