«Միլթոն» փոթորկի հետևանքով զпհերի թիվը ավելացել է

ԱՄՆ Ֆլորիդա նահանգ հասած  «Միլթոն» փոթորկը խլել է  9 մարդու կյանք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իշխանություններին։

Հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր Ֆլորիդայի Սենտ Լյուսի շրջանում չորս մահվան մասին:

«Առնվազն ինը մարդ է մահացել «Միլթոն» փոթորկի պատճառով»,— ասվում է հրապարակված տեքստում:

Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, զոհերից մեկի կյանքը խլել է հսկա ծառը, որը տապալվել է ուժգին փոթորկից: Այս մասին հայտնել է Վոլուսի շրջանի շերիֆ Մայքլ Չիտվուդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պատճառը աղետալի «Միլթոն» փոթորկին է: Հինգշաբթի գիշերը փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին և գրեթե 3 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

Կիսվել սոց․ ցանցերում