ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:

Նշենք, որ Վարդանյանը այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին:

Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

Կիսվել սոց․ ցանցերում