Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բիտում տեղափոխող իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրшվոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, որին կցված է եղել ավտոբաք, և բիտում տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Դավիթ Մանուկյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Հարություն Չարունցը և կրտսեր պարեկ Սերգեյ Ֆերոյանը:

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի դեպքի վայր բերվի հատուկ տեխնիկա:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/10/11/1271045?fbclid=IwY2xjawF2K-BleHRuA2FlbQIxMQABHU1nnSimwIjeo4xndjaq0RPouiUiwhRYUstOrWqrDsm5jLbHuYIhcZQd3g_aem_F7Y1hK3-vqQ9_LVGmge81A

Կիսվել սոց․ ցանցերում