Նաիրի Փեթակչյանը գրում է․
Պարոն Մարությանը կարծես մոռացել է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և վարչապետի ճանաչելիության հաշվին 2018 թվականին ընտրվեց քաղաքապետ. ես ինքս էլ շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել քարոզարշավին և ջանք չեմ խնայել։
Պաշտոնավարումը սկսվել էր նորմալ, ընթանում էր նորմալ տեմպերով առանց խնդիրների, սակայն Մարությանը սկսում է ընդունել կասկածելի որոշումներ, սկսում է խզել աշխատանքային հարաբերությունները խմբակցության և ավագանու անդամների հետ, իսկ 2020 թվականի պատերազմից հետո առաջիններից էր ով փորձեր արեց լքել իշխող կուսակցությունը և խորտակվող նավը լքող առնետի պահվածք դրսևորեց։
Կարելի է անվերջ թվարկել խնդիրներն ու քաոսը որոնք առաջացել էին քաղաքապետարանում ` քաղաքապետի «մեկուսացման» պատճառով, բայց կարևորը այն է, որ ավագանու իշխող խմբակցությունը կայացնում է բարդ ընտրություն և որոշում է անվստահություն հայտնել, ինչը լավագույն որոշումն էր Երևանի համար։
Անվստահություն հայտնելուց և նոր քաղաքապետ ընտրելուց հետո վերականգնվեց քաղաքապետ֊ավագանի կապը, որը միայն նպաստեց Երևանի զարգացմանը։
Իհարկե այս կոնտեքստում կարելի է խոսել կասկածելի նշանակումների մասին, բայց դա թողնենք հետո։
Իսկ Մարությանի հերթական անգամ, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրման պատճառը միայն սեփական ամբիցիաներն ու պրինցիպները բավարարելն է։
Մեկ անգամ թիմը փոխած անձնավորությանը ոչինչ չի խանգարի նույնը անել երկրորդ և երրորդ անգամ։
