Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

ՀՀ առաջին ատյանի դատարանն այսօր 2 ամսով երկարացրեց Անդրանիկ Թևանյանի կալանքը:

Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:

Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կիսվել սոց․ ցանցերում