Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 18°C (1985թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -9°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.3°C
