Ողջունելի միջոցառում Սիս բնակավայրում.
Այսօր վաղ առավոտից Սիս գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել են գյուղի գերեզմանատան մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Նման միասնական, հոգատար ու հայրենանվեր քայլը շատ ողջունելի է և օրինակելի բոլորի համար։ Շնորհակալություն մեր երիտասարդներին՝ նվիրվածության համար։
