Նոյեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են Subaru ու «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ սկզբնաղբյուրի՝ բախման հետևանքով Subaru-ն հայտնվել է երթևեկելի գոտում՝ հետիոտնի համար անցման վրա, իսկ «Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին։
