Սիրելի՛ Սրբուհի Գալյան ջան
Ձեզ մաղթում եմ ուժ, համբերություն և հաստատակամություն։ Ձեզ եմ հայտնում իմ աջակցությունը, որովհետև ինքս անցել եմ այդ ճանապարհով։
Պաշտպանելով իմ քաղաքական թիմին, հավատարիմ մնալով իմ գաղափարներին և սատարելով իմ վարչապետին՝ բազմիցս հայտնվել եմ ծանր իրավիճակներում։ Փոխարենը բախվել եմ հայհոյանքների, զրպարտանքի, վիրավորանքների, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, կրել տարբեր վնասներ։
Բայց երբեք չեմ կոտրվել և չեմ հրաժարվել իմ համոզմունքներից։ Ուստի ուզում եմ Ձեզ էլ ասել՝ ամուր եղեք, Սրբուհի ջան
Խորը ցավով ցավակցում եմ հարազատներին
