Մեկը հարցնի՝ ի՞նչն եք շարունակում՝ ինքիշխանության հանձնու՞մը, դժվար պահին «թռնե՞լը». Նուարդ Վարդանյան

Ժողովրդի կողմից վստահված իշխանության պտուղը քաղցր էր մինչև այն պահը, երբ ժողովրդի համար ամենաբարդ ժամանակաշրջանում պետք էր կամք և պատասխանատվություն դրսևորել ինքնիշխանության սպառնալիքներին դիմակայելու համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քյլը» խմբակցության անդամ, ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված Նուարդ Վարդանյանը՝ շարունակելով.

«Այդ պահին երևի էական չէին ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը, քանի որ սեփական կաշին փրկելու հարցն էր ոմանց համար առաջնահերթ:

Հիմա էլ, թե՝ «շարունակենք»: Մեկը հարցնի ի՞նչն եք շարունակում՝ ինքիշխանության հանձնու՞մը, դժվար պահին «թռնե՞լը», ի՞նչը:

Ինչևէ հարցս հռետորական է, քանի որ այն պահին, երբ պետականության հիմքերը խարխլող ոհմակները ջարդում էին կառավարության և Ազգային ժողովի դռները, նավը լքողը նստած դիմում էր գրում Քաղաքացիական պայմանագրից դուրս գալու»:
Կիսվել սոց․ ցանցերում