Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հшնցшգпրծությունները թաքցնելու երևույթը. Վահե Ղազարյան

Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է:

Այս մասին  Ազգայն ժողովում՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումների իր ելույթում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ խոսելով երկրում հանցավորության վիճակի մասին:

«Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև  հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ:

Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականի ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1.152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ը` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն:

Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում 1․521 նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1․980 հանցագործության դեպք (2019թ.` 337, 2020թ.` 242, 2021թ.` 531, 2022թ.` 562, 2023թ.` 310)»,- ներկայացրեց նախարարը:

Առանձին խոսելով  հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասին՝ Ղազարյանը նշեց, որ  2019 թվականին գրանցվե է 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%:

«Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3%-ը, իսկ 2023թ.-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8%-ըՕրինական 71 զենքերից 67-ը եղել են ակոսափող և ողորկափող որսորդական զենքեր, և միայն 4-ը` մարտական ատրճանակ:

Ի դեպ, շատ դեպքերում հնչեղություն են ստանում հրազենով կատարված այնպիսի հանցագործության դեպքեր, որոնց հետագա քննությամբ պարզվում է, որ իրականում հրազենի փոխարեն գործադրվել է պնևմատիկ կամ գազային ատրճանակ: Արձանագրեմ, որ դրանց ձեռքբերումը մի դեպքում առհասարակ չի պահանջում թույլտվություն, իսկ մյուս դեպքում ունի հասանելի թույլտվության ընթացակարգ»,-հավելեց նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում