«Այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե իր թեկնածությունը ևս առաջադրված է արդարադատության նախարարի պաշտոնում, ո՞ւմ կողմից է եղել առաջարկությունը, համաձայնվե՞լ է, թե՞ ոչ:
«Երեկ ձեր գործընկերներն էլի են հարցեր տվել, ասել եմ, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս, և երեկվանից մինչև այսօր բան չի փոխվել, եթե քաղաքապետարանի գործունեության հետ կապված հարցեր կան, կմեկնաբանեմ»,- ասաց Գրիգորյանը և նույնաբովանդակ հարցին կրկին պատասխանեց. «Մեկնաբանություն չեմ տալիս այդ թեմայով, հավատացնում եմ, եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք՝ չեմ հոգնելու ասել, որ մեկնաբանություն չեմ տալիս, այդպես եմ նպատակահարմար գտնում»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածության համար քննարկվում են մի քանի նոր թեկնածուների անուններ, որոնցից մեկը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունն է:
