Ադрբեջшնի սրտի լրատվությո՞ւն, թե՞ հերթական ապատեղեկատվություն

Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած լուրը, թե Հայաստանը մտադիր է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը չերկարաձգել, ապատեղեկատվություն է։

Սակայն շատ ավելի ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետի չերկարաձգումը բխում է բնականաբար Ադրբեջանի շահերից, այդ մասին անգամ գրել են այն նույն լրատվամիջոցները, որոնք տարածել էին ապատեղեկատվությունը։

Չնայած որ Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը բխում է ոչ միայն Ադրբեջանի այլ նաև ռուսական շահերից։ Իսկ թե ինչ վտանգներով է լեցուն ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերումը, ավելորդ է անգամ այդ մասին խոսել։

Թերևս դրա մասին խոսուն փաստ է Ադրբեջանի տենչանքը՝  ամեն գնով թիրախավորել ու ջանք գործադրել Հայաստան-Ադրբեջան սահմանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերման համար, ինչը կազատի Ադրբեջանի ձեռքերը։

Կիսվել սոց․ ցանցերում