Թուրքական ODATV-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և նշել, որ արդեն երկար տարիներ է՝ դրանք չեն լուծվում. «Ապարդյուն բանակցությունների պատճառը Ադրբեջանի նախագահ Ալիևն է»:
Հոդվածագրի խոսքով՝ այդ հարցը կրկին խնդիր է դարձել Անկարայում. «Շատերն ասում են՝ «երբվանի՞ց է կրտսեր գործընկերը այդքան վճռորոշ դարձել մեր արտաքին քաղաքականության մեջ»:
Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ոչ միայն էմոցիոնալ են, մենք զգալի տնտեսական կապեր ունենք… Ես նայեցի ու կարող եմ ասել, որ շատ լուրջ թվեր են»։
Նա նշել է, որ և Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ցանկանում են, որ կարգավորման նախաձեռնությունը կայանա. «Մի խոսքով, Անկարայի գաղտնի օրակարգում, որը չի բարձրաձայնվում, ներկայումս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն է։ Սակայն քննարկվում է նաև այն հարցը, թե ինչպես համոզել Ալիևին… Տեսնենք, թե ինչ կլինի հետո»։
