Երևանում 2024-2025թթ. ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի:
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:
Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի իրագործմամբ ընդհանուր առմամբ շուրջ 14 հազար 400 բաժանորդի խնդիր կլուծվի:
Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
