Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:

Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար: Նույն գործով կալանավորված են վերջինիս որդին՝ Խաչատուր Բալասանյանը, Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում