Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հпղ հшնձնող» է անվանել

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ իր խոսքում հայտարարել է, թե իրեն հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ձայն տված քաղաքացիների ճակատագիրը։

«Կարող էի ասել, որ ինձ չի հուզում ՔՊ անդամների ճակատագիրը՝ ասելով՝ թող դրանով մտահոգվեն ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, բայց ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում