Վերահսկողական միջոցառումներ՝ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանների ցանցում․ կապարակնքվել է 10 լցակայան

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

  • դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին,
  • բացակայել են չափանոթները,
  • արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։

Կիսվել սոց․ ցանցերում