Նեպալում ջրհեղեղի զпհերի թիվը հասել է 987-ի

Նեպալում սելավի հետևանքով զոհվածների թիվը հասել է 987-ի։  Սեպտեմբերի 1-ի՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ, հաստատվել է 987 զոհ։

Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան՝ Նեպալի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ հեղեղի պատճառը եղել է Չինաստանի հետ սահմանին գտնվող լեռնային շրջանում ձնահյուսի հետևանքով առաջացած սելավը՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք։

Ջրի, ցեխի և քարաբեկորների հզոր հոսքը մեծ արագությամբ անցել է գետի հունով ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով հարակից բնակավայրերը և հեղեղելով լայնածավալ տարածքներ։

Կիսվել սոց․ ցանցերում